
Կան տեղեկություններ, որ Հակարիի կամրջի վրա Արցախի ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովը ձերբակալվել է։ Հայտնում է alphanews.am-ը:
Արդեն երկու օր է, ինչ ռուսական համայնքի ղեկավար կապի դուրս չի գալիս։ Ականատեսները պնդում են, որ Բորդովը ձերբակալվել է Հակարիի կամրջի անցակետով անցնելիս։
Ալեքսանդր Բորդովն ակտիվ մասնակցություն է ունեցել արցախյան հողի վրա 100-ամյա առաջին ռուս ուղղափառի կառուցմանը, ինչի համար արժանացել է ԼՂ-ում ՌՄԿՀ հրամանատար Ռուստամ Մուրադովի շնորհակալությանը, ծանրակշիռ ներդրում է ունեցել Ուղղափառության վերածննդի և ռուսական համայնքի ամրապնդման գործում, ինչպես նաև հիմնել է Արցախի պատմության մեջ առաջին ռուսական դրամատիկական թատրոնը։
Նշենք, որ Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Կիրիլ Կուլակովը Բորդովին ուղղափառ համայնքի համար նվեր է հանձնել Կազանի Աստվածամոր սրբապատկերը:
Բորդովն օգնել է Արցախից դուրս բերել ավելի քան 400 ընտանիքի։