
ԱՄՆ-ի Իլինոյս նահանգում անջուր ամոնիակ տեղափոխող բեռնատարը շրջվել է, ինչը հանգեցրել է բազմաթիվ մահվան դեպքերի եւ տեղացիների տարհանման պատճառ դարձել, հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Մի քանի տրանսպորտային միջոցների մասնակցությամբ վթարը տեղի է ունեցել ուրբաթ օրը ժամը 23:25-ի սահմաններում Տեւտոպոլիսից մոտ կես մղոն դեպի արեւելք։
Ոստիկանության տվյալներով՝ ամոնիակի արտահոսքի պատճառով տարհանում է հայտարարվել աղետի վայրից մոտ մեկ մղոն շառավղով, ներառյալ Տեւտոպոլիսի հյուսիսարեւելյան շրջանները:
«Այս պահին կան բազմաթիվ զոհեր»,-ասվում է հայտարարության մեջ: Զոհերի թիվը չի նշվում։