News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 29
USD
402.29
EUR
440.59
RUB
4.54
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի բարձրագույն վարչական մարմինը ուրբաթ օրը խորհրդանշական լսումներ է անցկացրել ֆրանսիական ոստիկանության կողմից ինքնության ստուգման ժամանակ համակարգված խտրականության մեղադրանքների վերաբերյալ, հաղորդում է The Associated Press-ը:

Տեղական հասարակական կազմակերպությունները եւ միջազգային իրավապաշտպան խմբերը պնդում են, որ ֆրանսիական ոստիկանությունը թիրախավորում է սեւամորթներին եւ արաբական ծագում ունեցող անձանց՝ ընտրելով, թե ում կանգնեցնել եւ ստուգել: Նրանք 2021 թվականին Ֆրանսիայում առաջին կոլեկտիվ հայցն են ներկայացրել ոստիկանության դեմ, իսկ ուրբաթ օրը գործը հասել Է Պետական խորհրդին։

Կառավարությունն իր հերթին հերքում է ոստիկանության կողմից համակարգված խտրականությունը եւ հայտարարում, որ ոստիկանության աշխատակիցներն ավելի ու ավելի են դառնում բռնության զոհ:

Սպասվում է, որ որոշումը կկայացվի առաջիկա շաբաթներին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ