
Ժամը 15:00-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում 3276 արցախցիների ապահովել են կեցության վայրով: Այս մասին հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:
Մարզպետը հայտնեց,որ մարզում 7 աշխատանքային խումբ է ձեւավորվել, որոնցից մեկը շարժական է՝ հյուանոցներոմեւ հյուրատներում հաշվառումն իրականացնելու համար:
Ըստ համայնքների տեղաբաշումը Գեղարքունիքի մարզում ունի հետեւյալ տեսքը՝
Սեւան խոշորացված համայնքում կա 1167 անձ՝ 242 ընտանիք
Գավառ խոշորացված համայնքում կա 322 անձ՝ 72 ընտանիք,
Մարտունի խոշորացված համայնքում 746 անձ՝ 220 ընտանիք,
Վարդենիս խոշորացված համայնքում 565 անձ՝ 165 ընտանիք
Ճամբարակ խոշորացված համայնքում 374 անձ՝ 103 ընտանիք:
Մարզպետը տեղցեկացրեց, որ իրենք սկսել են վերհանել մարզպետարանի ենթակայության հիմնարկներում թափուր հաստիքները, որոնք կարող են համալրել տեղահնաված արցախցիներով:
Նաեւ մատակարար կազմակերպության հետ են աշխատանք կատարում, որ կարողանան տաք սնունդ մատակարարեն տեղահանվածներին: