
Սուրենավանի վարչական ղեկավար Անի Վարդազարյանը, ով հրապարակային սպառնացել էր ցույցերին մասնակից արցախցիներին զրկել բոլոր տեսակի օգնություններից, նոր գրառում է արել՝ ներողություն խնդրելով իր հայտարարության համար
Սակայն չի մոռացել գրել, որ դեմ է հանրահավաքներին:
«... Ես ներողություն եմ խնդրում իմ արած հայտարարության համար, որով կարծիք է ստեղծվել, թե ես դեմ եմ արցախցուն օգնելուն, սակայն ասածս ենթադրում է հետևյալը.
Ամենքս հիմա պատրաստ ենք միայն ու միայն աջակցելու, սակայն մեր աջակցությանը զուգահեռ՝ ձեր հրապարակում հայտնվելը, խառնվելը ներքին ներքաղաքական գործերին, հարված է մեզ թիկունքից ու թշնամու հարվածին համարժեք։ Դեմ եմ այս ծանր իրավիճակում հրապարակում բողոքի ձայն բարձրացնելուն, այն բողոքին, որով ոչնչով մեկս մյուսիս չենք օգնում»,- գրել է Վարդազարյան Անին։