News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 30
USD
402.65
EUR
439.49
RUB
4.54
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հանդես է եկել հայտարարությամբ ՝ կապված Արցախի պաշտպանության նախկին նախարար Լեւոն Մնացականյանին առաջադրված շինծու մեղադրանքի հետ:

«Քննությամբ հիմնավոր կասկածներ են հաստատվել առ այն, որ Լյովա Հենրիկի Մնացականյանը, ով ծնվել է 1965 թվականին եւ բնակվել է Ադրբեջանի Խոջավենդի շրջանում, ՀՀ նախկին զինծառայող է, 2013-2018 թվականներին  մտացածին ռեժիմի «պաշտպանության նախարար» աշխատած, ինչպես նաեւ Ադրբեջանի տարածքում գործող անօրինական ռազմական զինված խմբի անդամ, 2002թ. մայիսի 8-ին մի խումբ անձանց հետ համաձայնության գալով, Ֆիզուլիի շրջանի Ալխանլի գյուղի տարածքում գերի է վերցրել Մամեդով Իլհամ Յուսիֆ օղլուին, որին մինչեւ նոյեմբերի 19-ը գերության մեջ էր պահել, ինչպես նաեւ այլ ադրբեջանցիների եւ ազգային ատելության հողի վրա նրանց բազմաթիվ կտտանքների է ենթարկել Ֆիզուլիում տեղակայված զորամասում:

2006 թվականի նոյեմբերի 8-ին որոշում է կայացվել Լյովա Մնացականյանին Ադրբեջանի քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նույն թվականի նոյեմբերի 14-ին նրա նկատմամբ համապատասխան դատարանի որոշմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ Ինտերպոլի գծով հայտարարվել միջազգային հետախուզում:

Այս տարվա սեպտեմբերի 29-ին Մնացականյանը ձերբակալվել է Լաչին  անցակետով Հայաստան անցնելիս եւ հանձնվել քննությանը, նրան մեղադրանք է առաջադրվել վերը նշված հոդվածով»,-ասվում է հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սամվել Շահրամանյանը որեւէ բանակցություն Բաքվի ներկայացուցիչների հետ չի վարում. ԱՀ նախագահի խորհրդական
Եթե նման գործընթաց լիներ, նախագահականը համապատասխան հայտարարություն կտարածեր…
ԼՂ փախստականներն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Լեռնային Ղարաբաղի փախստականներն ունեն իրավունքներ և առաջին հերթին…
Ադրբեջանական գործողությունների հետևանքով զանգվածաբար խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները. Անահիտ Մանասյան
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ հավաքված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում...
Բնակչությանը որպես վահան օգտագործելով՝ Ադրբեջանը պատասխանատու է մարդկության դեմ հանցագործությունների համար. իրավաբան
Ադրբեջանի իշխանությունները ցուցադրական դատավարություն կկազմակերպեն...
Արցախի ներկայացուցչությունը չի մեկնաբանում Սամվել Բաբայանի որեւէ հայտարարություն
Սամվել Բաբայանը լրագրողներին տված ճեպազրույցում հայտարարել էր, թե…
ԵՄ-ում հույս ունեն, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը սահմանազատման հանձնաժողովների հանդիպմանը փոխըմբռնման կհանգեն. ԵՄ դեսպան
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ