
Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոթը ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել եւ գրել․ «Հաջորդ անգամ, երբ ինչ-որ լրագրող ցանկանա խոսել «անջատողականների» մասին, ես նրան կառաջարկեի նայել այս ղարաբաղցի հայուհու լուսանկարը, որը ծնվել է 1920 թվականին, եւ տարիքով ավելի մեծ է, քան տարածաշրջանի բոլոր սահմանները»։