
Հոկտեմբերի 14-ին ավստրալացիները կքվեարկեն սահմանադրության փոփոխության օգտին, որպեսզի ճանաչեն աբորիգեններին և Տորես նեղուցի կղզիների ժողովուրդներին, ինչը վճռորոշ կլինի երկրում բնիկների իրավունքների պայքարում, հայտնում է Reuters-ը։
Չորեքշաբթի օրը Ադելաիդայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Էնթոնի Ալբանեզեն հայտարարեց նշանակալից հանրաքվեի անցկացման օրը՝ այն անվանելով ազգը միավորելու հնարավորություն:
Ավստրալացիներին այժմ սպասվում է վեց շաբաթյա քարոզարշավ՝ նախքան հանրաքվեի քվեարկությունը, որտեղ նրանց կհարցնեն, թե արդյոք նրանք համաձայն են փոխել սահմանադրությունը՝ նրա մեջ ընդգրկելով բնիկ ժողովուրդների «Խորհրդարանի ձայն» կոմիտեն, որը խորհուրդ կտա դաշնային խորհրդարանին՝ աբորիգեններին և Տորես նեղուցի կղզիների ժողովուրդներին վերաբերող հարցերում։
Ավստրալիայում սահմանադրական ցանկացած փոփոխություն պահանջում է ազգային հանրաքվե:
Ավստրալիան աշխարհի առաջատարն է իր բնիկ բնակչության հետ հարաբերություններում՝ համեմատած շատ այլ զարգացած երկրների, այդ թվում՝ Կանադայի, Նոր Զելանդիայի և Միացյալ Նահանգների հետ:
Սակայն նա պայմանագիր չունի իր բնիկ բնակչության հետ, որը կազմում է երկրի մոտ 26 միլիոն բնակչության մոտ 3,2%-ը և սոցիալ-տնտեսական ցուցանիշների մեծ մասով գտնվում է երկրի միջին ցուցանիշից ցածր:
Ավստրալիայի սահմանադրության մեջ աբորիգենների և Տորես նեղուցի կղզիների ժողովուրդները հիշատակված չեն, չնայած բնակվում են այդ հողում ավելի քան 65 հազ․ տարի։