News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 01
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Սերբիան հետ է քաշել  իր զորքերի մի մասը Կոսովոյի սահմանից՝ ԱՄՆ-ի այն նախազգուշացումներից հետո, որ նրան կարող են պատժել սերբական զորքերի և զրահատեխնիկայի «աննախադեպ» կուտակման համար:

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ հրամայել է դուրս բերել զորքերը։ Financial Times-ի համար արված հայտարարության մեջ նա ասել է, որ ցանկացած ռազմական գործողություն հակաարդյունավետ կլիներ՝ հավելելով. «Սերբիան պատերազմ չի ցանկանում»:

Կոսովոյի կառավարության խոսնակը հաստատել է սերբական զորքերի և տեխնիկայի մասնակի դուրսբերումը շաբաթ օրը, որոնք տեղափոխվել էին սահմանի երկայնքով դիրքերում վերջին հինգ օրվա ընթացքում՝ թողնելով դեռևս զգալի ուժեր, որոնք մշտապես գտնվում են այդ տարածքում:

Զորքերի դուրսբերումը հաջորդել է Սպիտակ տան մտահոգության հրապարակային  հայտարարությանը, Վուչիչին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի «խիստ» ուղերձին և Կոսովոյում ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերի ուժեղացմանը:

Ըստ Վուչիչի, Բլինքենն ասել է, որ ԱՄՆ-ը կարող է քայլեր ձեռնարկել Սերբիայի դեմ, եթե նա չկատարի պահանջները: «Ես ասացի, որ դուք գերտերություն եք և կարող եք անել կամ ասել այն, ինչ ուզում եք, բայց ես լիովին դեմ եմ դրան։ Կարծում եմ, որ դա շատ վատ կլիներ»,- Tanjug  press գործակալությանն ասել է Սերբիայի նախագահը: 

Ավելի վաղ Կոսովոյի նախագահ Վյոսա Օսմանին Սերբիային և Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին մեղադրել էր Կոսովոյի հյուսիսում տեղի ունեցած փոխհրաձգության մեջ, որի հետևանքով հանգստյան օրերին  մեկ ոստիկան և երեք զինյալ էր սպանվել։

Վուչիչը հերքել է մեղադրանքները՝ ասելով, որ զինյալները Կոսովոյի տեղացի սերբեր են, որոնք «այլևս չեն ցանկանում տառապել Կուրտիի ահաբեկչությունից» և Կոսովոյին մեղադրել է «դաժան էթնիկ զտումներ» իրականացնելու մեջ։




!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ