
«Անգարա» ընտանիքի հրթիռների համար թթվածնաջրածնային թափահաղորդ բլոկի նոր թռիչքային նմուշի արտադրությունը կսկսվի 2028 թվականին։ Առաջին «Անգարա-A5B» հրթիռը կարձակվի միայն նոր թափահաղորդ բլոկի թռիչքային փորձարկումներից հետո, ասել է Խրունիչևի անվան տիեզերական գիտաարտադրական կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Վարոչկոն։ Ավելի վաղ ենթադրվում էր, որ թթվածնաջրածնային թափահաղորդ բլոկով առաջին «Անգարան» կգործարկվի 2027 թվականին։
КВТК-ն (Թթվածնաջրածնային ծանր դաս) թթվածնաջրածնային թափահաղորդ բլոկի ընտանիք է, որն օգտագործվում է ծանր դասի «Անգարա» հրթիռի և գերծանր հրթիռի կրիչի կազմում: Մասնավորապես, այն նախատեսում են օգտագործել ծանր դասի «Անգարա-A5», «Անգարա-A5M» և «Անգարա-A5B» հրթիռների վրա։ КВТК-ի շնորհիվ Վոստոչնի տիեզերակայանից արձակելիս «Անգարա-A5M»-ը կկարողանա գեոստացիոնար ուղեծիր (մոտ 36 հազար կմ բարձրություն) դուրս բերել 5 տոննա քաշով օգտակար բեռ, իսկ «Անգարա-A5B»-ը՝ 7,5 տոննա, գրում է «Կոմերսանտը»։