News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 01
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Յուրաքանչյուր արցախցու կտրամադրվի 100 հազար դրամ աջակցություն՝ անկախ տարիքից։ Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, մամուլի  ասուլիսում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

«Որոշեցինք անկախ տարիքից դրամական աջակցություն ցուցաբերել, որը իրենք կօգտագործեն ամենակարևոր խնդիրները լուծելու համար։ Վաղը արդեն կառավարությունը կհստակեցնի այն կարգը,ո որվ այդ դիմուները ընդունվելու են, կլինեն առավել մանրամսնե տեղեկութուններ  այդ մասին: Արդեն երեքշաբթի օրվանից կարող են դիմել», - ասաց նա՝ նշելով, որ  նրանք ովքեր ունեն բանկային հաշիվներ եւ քարտեր փոխանցումը կկատարվի, իսկ ովքեր որ չունեն կտրամադրվի նոր քարտ։

Խաչատրյանը հայտնեց, որ յուրաքանչյուր տեղահանված մարդու հաշվով 40 հազար դրամ աջակցություն կտրամադրվի՝ բնակության ծախսերը հոգալու համար: 

Նա նշեց, որ  օգնությունը չի տրամադրվի այն արցախցիներին, որոնք Հայաստանում ունեն բնակարան:

Բացի այդ, յուրաքանչյուր մարդու հաշվով կտրվի նաև 10 հազար դրամ աջակցություն՝ կոմունալ ծախսերի համար։
Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ աջակցությունը առաջիկա վեց ամիսների համար է։

Նշենք, որ Արցախից բռնի տեղահանված 100․483 անձ արդեն Հայաստանում է, պետության կեցավայրերից օգտվել է  օգտվել է 45 516 արցախցի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ