
Արժույթի միջազգային հիմնադրամը կիրակի օրը կսկսի հանդիպումներ անցկացնել Ուկրաինայում՝ քննարկելու քաղաքականության նպատակներն ու մարտահրավերները տեղի պետական պաշտոնյաների և այլ անձանց հետ, կիրակի հայտնել է երկրում հիմնադրամի ներկայացուցիչ Վահրամ Ստեփանյանը, հաղորդում է Reuters-ը։
Ուկրաինայի տնտեսությունը ծանր հարված է ստացել այն բանից հետո, երբ Ռուսաստանը լայնամասշտաբ ներխուժում է սկսել 2022 թվականի փետրվարին, և կառավարությունը մեծապես ապավինում է Արևմուտքի օգնությանը՝ սոցիալական և հումանիտար վճարումները ֆինանսավորելու համար:
Անցյալ շաբաթ ԱՄՀ-ն հայտարարել էր, որ իր առաքելությունը սկսել է երկրի 15,6 միլիարդ դոլար արժողությամբ բազմամյա վարկավորման ծրագրի երկրորդ վերանայումը:
Կիևի քառամյա ծրագիրը 115 միլիարդ դոլար արժողությամբ գլոբալ փաթեթի մի մասն է, որը նպատակաուղղված է երկրի տնտեսության աջակցությանը: