News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 11
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Ի հավելումն HIMARS համազարկային կրակի հրթիռային համակարգերի կայանքների, Էստոնիան ԱՄՆ-ից կգնի նաև ATACMS «երկիր-երկիր» հեռահար  հրթիռներ, տեղեկացնում  է ERR-ը։

Էստոնիան ԱՄՆ-ի հետ պայմանագիր է ստորագրել անցյալ տարվա դեկտեմբերին HIMARS արձակման կայանքներ, հրթիռներ և այլ անհրաժեշտ սարքավորումներ գնելու վերաբերյալ։ Մատակարարումը  տեղի կունենա  2025 թվականի ընթացքում։ Զինամթերքը ներառում է նաև հեռահար ATACMS կամ բանակային մարտավարական հրթիռներ, որոնք կարող են խոցել թիրախները մինչև 300 կիլոմետր հեռավորության վրա։

 Ուկրաինան նույնպես ԱՄՆ-ից սպասում է ATACMS-իմատակարարումների։ Համապատասխան որոշման ձգձգումը սկզբում ամերիկացիները հիմնավորում էին փոքր ռեզերվներով։ ԱՄՆ բանակը 2007 թվականին ավարտել է ATACMS ծրագիրը և այս տարի կսկսի հրթիռների փուլային  դուրսբերումը, հայտնում է Washington Post-ը:




!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ