News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 29
USD
402.29
EUR
440.59
RUB
4.54
Տեսնել լրահոսը

ՄԱԿ առաքելության այցն Արցախ արդեն ուշացած է, ինչպես նաեւ մյուս մարդասիրական բոլոր կազմակերպությունների այցը, դա ձեւական բնույթ է կրում, քան թե բովանդակային: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը` մեկնաբանելով ՄԱԿ առաքելության ուշացած այցն արդեն հայաթափված Արցախ: 

 «Ես կամավորական աշխատանք եմ կատարել, ինչքան մարդ եղել է նկուղներում, թեկուզ հոգեկան հիվանդություններ ունեցող, որ չեն հասկանում՝ ինչ է կատարվում, իմ ձեռքով նստացրել եմ ավտոբուս, հանել ենք Ստեփանակերտից: Սոցիալական ցանցերով ինֆորմացիա էր պտտվում, որ 7 երեխաներով մայր է մնացել, ամուսիններ, նորից ենք պտտվել ամբողջ քաղաքով, ոչ մեկին չենք գտել: Հիմնական բնակչություն չի մնացել Ստեփանակերտում, եթե լինեն՝ մատների վրա հաշված մարդիկ: Իմ տեղեկություններով՝ դեռ Արցախում են գտնվում նախկին նախագահները եւ քաղաքական ղեկավարությունը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ  ՄԱԿ առաքելությունը Ադրբեջանի ուղեկցությամբ մուտք է գործել հայաթափված Արցախ:

Նշենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին նախաձեռնեց լայնածավալ ռազմական հարձակում, այն տեւեց մեկ օր, որից հետ խաղաղապահների միջնորդությամբ Արցախի քաղաքական ղեկավարությունը համաձայնեց Ադրբեջանի պահանջները իրականացնել: 

Արցախն ամբողջապես հայաթափվեց, քանի որ բնակչությունը հնարավոր չի համարում Ադրբեջանի կազմում  խաղաղ ինտեգրացիայի վերաբերյալ հավաստիացումներին:

Արցախի նախագահը հրամանագիր է ստորագրել, որով Արցախի Հանրապետությունը հունվարի 1-ից լուծարվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ