News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 09
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Սմոլենսկի քաղաքապետ Ալեքսանդր Նովիկովը հորդորել է քաղաքի բնակիչներին հնարավորության դեպքում չլքել իրենց տները անօդաչու սարքերի հարձակումների պատճառով։ Այս մասին նա հայտնել է Vkontakte սոցիալական ցանցում։

Ըստ Նովիկովի, այսօր առավոտյան Սմոլենսկի և նրա արվարձանների վրա հակաօդային պաշտպանության և ռադիոէլեկտրոնային պայքարի ուժերը ճնշել են ուկրաինական ինքնաթիռի տիպի հինգ ԱԹՍ։

«Զոհեր չկան։

Օպերատիվ ծառայությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները անվտանգության ապահովման համար։ Խնդրում ենք հանգստություն պահպանել և առանց անհրաժեշտության չլքել բնակելի շենքերը, ինչպես նաև զերծ մնալ քաղաքից դուրս ուղևորություններից։ Մի մոտեցեք անօդաչու թռչող սարքերի կործանման վայրերին և մի խանգարեք արտակարգ ծառայությունների աշխատանքին:

Կոչ եմ անում նաև ձեռնպահ մնալ սոցցանցերում անօդաչու սարքերի լուսանկարներ և տեսանյութեր տարածելուց և չմեկնաբանել մեր ՀՕՊ համակարգերի աշխատանքը»,- նշել է նա։




!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ