News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 09
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Օդեսա կատարած այցից հետո մեկնել է Կիև, որտեղ հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, հայտնում է ուկրաինական Ուկրինֆորմ լրատվամիջոցը։

Վլադիմիր Զելենսկին հարգանքի տուրք է մատուցել զոհված ուկրաինացի զինվորների հիշատակին։

Արարողությանը մասնակցել են նաև վարչապետ Դենիս Շմիգալը, նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը, Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը, զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին,  պաշտպանության նախարարության, կառավարության և ռազմական ղեկավարության ներկայացուցիչներ, գրում է լրատվամիջոցը։

Նախօրեին մենք տեղեկացրել էինք Բորելի՝ Ուկրաինա չհայտարարված այցի մասին։




!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ