News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 09
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կիրակի օրը ժամանել է Թեհրան՝ հանդիպելու իրանցի պաշտոնյաների, այդ թվում՝ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, գեներալ Ալի-Աքբար Ահմադիանի հետ, տեղեկացնում  է Mehr-ը։

Հայ պաշտոնյայի այցի օրակարգում տարածաշրջանի վերջին զարգացումների և երկկողմ, հատկապես տնտեսական և ենթակառուցվածքային ոլորտներում,  հարաբերությունների քննարկումն է։

Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես հայտարարել է հանուն տարածաշրջանային խաղաղության և կայունության հարևան և տարածաշրջանի երկրների հետ համագործակցելու իր պատրաստակամության մասին։

Տարածաշրջանի երկրների միջև հանդիպումների անցկացումը Իրանի միջոցառումներից մեկն է, գրում է լրատվամիջոցը։




!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ