News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 09
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Ահաբեկիչները, որոնք փորձում են ոչնչացնել Թուրքիայում խաղաղությունն ու անվտանգությունը, երբեք չեն հասնի իրենց նպատակներին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` մեկնաբանելով Անկարայում այսօր տեղի ունեցած պայթյունները, տեղեկացնում է Anadolu-ն։

Էրդողանը ելույթ է ունեցել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (Խորհրդարանի) աշնանային նստաշրջանի բացմանը։

Թուրքիայի նախագահը տեղի ունեցածն անվանել է «ահաբեկիչների վերջին ջղաձգումներից մեկը»։

«Նա ընդգծել է, որ Թուրքիայում FETÖ-ի և նմանատիպ ահաբեկչական կազմակերպությունների «վերածնունդն» անհնար է»,- գրում է թուրքական լրատվամիջոցը։

Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին  Անկարայի կենտրոնական հրապարակում՝ կառավարական շենքերի մոտ որոտած պայթյունների մասին։ Թուրքական իշխանությունները կատարվածի համար մեղադրել են երկու «ահաբեկչի» և հայտնել նրանց մահվան մասին։

Հայտնի է նաև, որ տեղի ժամանակով 09:30-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով թեթև վիրավորում է ստացել երկու ոստիկան։




!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ