
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար, գեներալ Ալի-Աքբար Ահմադիանը հայ գործընկեր Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է բոլոր կողմերի ջանքերի անհրաժեշտությունը Կովկասի տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատելու համար՝ զգուշացնելով տարածաշրջանի աշխարհագրության փոփոխություններից, տեղեկացնում է Mehr-ը։
Հանդիպմանը գեներալ Ահմադիանը մատնանշել է կովկասյան տարածաշրջանի վերջին զարգացումները և ընդգծել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման համար կողմերի ջանքերի անհրաժեշտությունը։
«Տարածաշրջանի աշխարհագրության ցանկացած փոփոխություն հանգեցնում է ապահովության բացակայության ու անկայունության և խորացնում է ճգնաժամը»,- ընդգծել է նա։