News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 09
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ Լեռնային Ղարաբաղի  հայերի էթնիկ զտումը, բնաջնջումը և զանգվածային արտագաղթը որակել է  «արդարության հաղթանակ»։

Ըստ նրա, «30 տարվա օկուպացիայից հետո Ղարաբաղը, որը  Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածք է, ազատագրվեց, և արդարությունը հաղթեց», հաղորդում է Anadolu-ն։

Այս կապակցությամբ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Անկարան միջազգային ասպարեզում դրսևորվել է  «որպես վստահելի գործընկեր»։

«Մեր բոլոր եղբայրները՝ Ղարաբաղից մինչև Լիբիա, Սիրիայից մինչև Սոմալի, լավ գիտեն, թե որքան արժեքավոր և կարևոր է Թուրքիայի բարեկամությունը։ Չկա մի երկիր, հասարակություն կամ կառույց, որը թշնամական քաղաքականություն վարի Թուրքիայի նկատմամբ և արդյունքում շահի դրանից»,- ասել է նա։




!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ