News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 09
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Վանաձորի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Արցախից բռնի տեղահանված ընտանիքի առաջնեկը՝ գեղեցկուհի Ադելը: Հայտնում են ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում:

Փոքրիկին ընտանիքը սպասել է շուրջ 19 տարի: Ընտանիքը Հայաստան է տեղափոխվել 2 օր առաջ՝ 4 օր անցկացնելով ճանապարհներին:

Ընտանիքն այս ողջ ընթացքում եղել է շրջափակման մեջ:

Մայրը մասնագիտությամբ բուժաշխատող է, մասնակցել է քառօրյա պատերազմին, եղել է զինվորական հոսպիտալի վերակենդանացման եւ վիրահատական բաժանմունքի բուժքույրը, 44-օրյա պատերազմի ժամանակ եւս ակտիվ մասնակցություն է ունեցել, եղել է բուժկետի պետը:

Փոքրիկի ծնունդն ընդունել է մանակաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Արամ Ավալյանը, անեսթեզիոլոգ՝ Արայիկ Փիլոյան, Մանկաբույժը Էմիլիա Այվազյանն է:

Շնորհիվ բժշկական կենտրոնի հոգատար բոււժանձնակազմի` թե մայրիկի եւ թե փոքրիկի առողջական վիճակը բավարար է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ