
ՀՀ տարբեր բուժկենտրոններում այս պահին բուժում է ստանում Արցախից բռնի տեղահանված 363 բուժառու: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ասուլիսում ասաց վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարնյանը։
Նա հայտնեց, որ նրանցից 214-ը պայթյունից վիրավորում ստացածներն են, 114-ը՝ ռազմական գործողությունների հետևանքով, մյուսները՝ այլ խնդիրներով՝ այդ թվում նաեւ սրտւ ստենդավորմամբ։
Վիրավորների մեջ մեծ թիվ են կազմում ծանր եւ ծայրահեղ ծանր վիճակում գտնվողները:
Վերակենդանացման բաժանմունքներում նաև երեխաներ կան։
Բաղդասարյանը նշեց, որ ուսուցիչների տվյալներն են հավաքվում, նրանց աշխատանքով ախպահովեու համար, արդեն 700 երեխայի կրթության հարց է լուծվել, սակայն ՀՀ է մուտք գործվել 20 հազար երեխա: