News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 01
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Սիրիան իր տարածքում թուրքական զորքերի ներկայությունը համարում է անօրինական օկուպացիա. Թուրքիան պետք է դուրս բերի իր ռազմական կոնտինգենտը, հակառակ դեպքում երկրների միջև հարաբերությունների կարգավորումն անհնար է: Այս մասին «ՌԻԱ նովոստիին» տված հարցազրույցում ասել է Սիրիայի փոխարտգործնախարար Բասամ ալ Սաբբահը։

Ըստ ալ-Սաբբահի, կան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մի շարք բանաձեւեր, որոնք կոչ են անում հարգել Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Բացի այդ, նման հայտարարություններ են արվել նաեւ Աստանայի ձեւաչափի շրջանակներում, որի մաս է կազմում Թուրքիան, նշել է նա։

«Թուրքիան պետք է դուրս բերի իր զորքերը: Մենք, իհարկե, պատրաստ ենք նրանց հետ քննարկել ցանկացած այլ ասպեկտ, բայց նրանք չպետք է պնդեն, որ (զորքերը) մնան։ Սա ապօրինի օկուպացիա է, և այն կխոչընդոտի Թուրքիայի հետ ցանկացած տեսակի շփումներ և հարաբերություններ հաստատելու ցանկացած փորձ»,- ասել է ալ-Սաբբահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ