News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 06
USD
402.95
EUR
436.48
RUB
4.4
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին կոչ է արել չուշացնել օգնությունն Ուկրաինային։ «Մենք ոչ մի դեպքում չենք կարող թույլ տալ, որ Ամերիկայի աջակցությունն Ուկրաինային ընդհատվի»,- ասել է Բայդենը Ռուզվելտի անվան սրահում ունեցած ելույթում, այն բանից հետո, երբ Կոնգրեսը կանխել է կառավարության շաթդաունը՝ ընդունելով կարճաժամկետ ֆինանսավորման փաթեթը, տեղեկացրել է AP-ն։

«Մենք այնքան էլ շատ ժամանակ չունենք, եւ մենք զգում ենք անհետաձգելիությունը», ասել է նա՝ նշելով, որ ֆինանսավորման մասին օրինագիծը վավեր է միայն մինչեւ նոյեմբերի կեսը։ Բայդենը Կոնգրեսին կոչ է արել որքան հնարավոր է շտապ քննարկել օգնության փաթեթը։ «Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցությունների՝ դեմոկրատների եւ հանրապետականների ճնշող մեծամասնությունն աջակցում է օգնությանն Ուկրաինային եւ դատապարտում դաժան ագրեսիան, որը նրան պարտադրում է Ռուսաստանը»,- ասել է Բայդենը։ «Հերիք է խաղեր տաք, արեք դա»։

Բայց շատ օրենսդիրներ ընդունում են, որ Կոնգրեսում Ուկրաինայի օգնության հարցի հավանության արժանանալը դառնում է ավելի դժվար՝ ելնելով այն բանից, որ պատերազմը շարունակվում է։ Հանրապետականների դիմադրությունը օգնության տրամադրմանը թափ է հավաքում, եւ հաջորդ քայլերը դեռ առջեւում են՝ հաշվի առնելով ծայրահեղ աջ թեւի դրմադրությունը։

Մինչ Սենատում մեծամասնության առաջնորդ Չաք Շումերը (դեմոկրատ Նյու Յորքի նահանգից) սկսել է Ուկրաինային լրացուցիչ օգնություն հատկացնելու մասին օրինագծի պոտենցիալ դիտարկման գործընթացը, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քեւին Մակքարտիի (հանրապետական Կալիֆոռնիայից) առջեւ ավելի դժվար խնդիր է կանգնած՝ կատարել խոստումը, որը տվել է՝ չնայած Հանրապետական կուսակցության գրեթե կեսի առարկությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ