News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 02
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Ռուսական գազի մատակարարումներն ապահովել են Գերմանիայի աճը, հավաստիացրել է Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի տնտեսական գծով խորհրդականը, նշելով, որ իր երկիրը չի սխալվել՝ աշխատելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գազի մասշտաբային մատակարարումների ապահովման ուղղությամբ։

«Դա օգնել է մեզ ապահովել աճի բարձր տեմպեր, որոնք փոխհատուցել են այն, ինչը հակառակ դեպքում մենք չէինք ունենա 10-15 տարվա ընթացքում»,- ասել է Լարս-Հենդրիկ Ռյոլերը FT-ի հարցազրույցում։

Ռյոլերի խոսքով, որը Մերկելի գլխավոր տնտեսական օգնականն էր նրա իշխանության վերջին 11 տարիներին, Մերկելը այլ ընտրություն չուներ՝ ռուսական գազի վրա շեշտադրում անելուց բացի, ատոմային էներգետիկայից հրաժարման փուլային լուծումից հետո։ «Դուք կարող եք վիճել՝ արդյո՞ք դա ճիշտ արարք էր, բայց այն ժամանակ հասարակությունում կոնսենսուս կար»,- ասել է նա։ «Եթե մենք այն ժամանակ իմանայինք այն, ինչ գիտենք այժմ, մենք, իհարկե, այլ կերպ կգործեինք»,- ավելացրել է Ռյոլերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ