News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 11
USD
403.54
EUR
434.77
RUB
4.44
Տեսնել լրահոսը

Ֆրանսիական եւ գերմանական պաշտպանական ընկերություններն Ուկրաինայում կբացեն զենքի սպասարկման տեղական արտադրամասեր, սա երկրում զենքի արտադրման առաջին քայլն է, գրել է Politico-ն։

Այս շաբաթ Գերմանիայի Կարտելների դաշնային վարչությունը կանաչ լույս է վառել զենք արտադրող գերմանական Rheinmetall ձեռնարկության եւ Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության համատեղ ձեռնարկության ստեղծման համար։

Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեքորնյուն այս շաբաթ մեկնել է Կիեւ մոտ 20 ֆրանսիական պաշտպանական կապալառուների, այդ թվում Thales-ի, MBDA-ի, Nexter-ի եւ Arquus-ի հետ միասին, որպեսզի գործընկերային հարաբերություններ հաստատի ուկրաինացի պաշտոնյաների հետ։

Անցած շաբաթ ֆրանսիացի պաշտոնյաները նոր ազդանշան էին հնչեցրել. Ֆրանսիան այլեւս չի կարող շարունակել զենքի մատակարարումն Ուկրաինա։

Կառավարության հաշվետվության համաձայն՝ 2022թ. Ֆրանսիան անվճար Ուկրաինա է մատակարարել 640,5 մլն եվրոյի սպառազինություն, այդ թվում 704 հրթիռային արձակման կայանքներ եւ շարժական հակատանկային նռնականետներ, ինչպես նաեւ 60 մարտական զրահամեքենաներ։

«Մենք չենք կարող շարունակել անվերջ ռեսուրսներ վերցնել մեր զինված ուժերից, այլապես վնաս կպատճառենք մեր սեփական պաշտպանունակությանը եւ մեր զորքերի պատրաստության մակարդակին»,- ասել է երկրի պաշտպանության նախարար Լեքորնյուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ