News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 06
USD
402.95
EUR
436.48
RUB
4.4
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 1-ին, ժամը 21.30-ի սահմաններում, քաղաքացիական ավտոմեքենաներով հրազենային վնասվածքներով և դանակահարված վիճակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 4 քաղաքացի, հաղորդում է Shamshyan.com-ը: 

Այս պահին բժիշկները բուժօգնություն են ցուցաբերում վիրավորներին։

Դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, արնանման հետքեր:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հիվանդանոց տեղափոխված անձինք վնասվածքները ստացել են Կոտայքի մարզում, ինչի համար այս պահին Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները և նրանց միացած ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները փորձում են պարզել դեպքի վայրը։

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ