News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 11
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

«Լավ քաղաքական փոփոխությունները Լեհաստանում անխուսափելի են», ասել է լեհական ընդդիմության առաջնորդ Դոնալդ Տուսկը՝ ելույթ ունենալով նախընտրական երթի ժամանակ, տեղեկացրել է AP-ը։

«Ոչ ոք չի կարող կանգնեցնել այս ուժը, այս հսկան արթնացել է»,- ասել է Տուսկը հսկայական ամբոխին, որը հավաքվել էր Վարշավայի կենտրոնում ընտրություններից (հոկտեմմբերի 15) երկու շաբաթ առաջ։ «Թող ոչ ոք կառավարող թիմից պատրանքներ չունենա. այդ լավ փոփոխություններն անխուսափելի են»։

«Տուսկի «Քաղաքացիական կոալիցիան խոստանում է հարաբերություններ հաստատել Եվրամիության հետ, որը լարված հարաբերություններ ունի Լեհաստանի հետ վերջին ութ տարիներին։ Տուսկը հինգ տարի եղել է Եվրոպական խորհրդի նախագահը՝ յոթ տարի Լեհաստանի վարչապետը լինելուց հետո։

Չորս կուսակցություններից բաղկացած կոալիցիան նաեւ խոստացել է ավելի հանդուրժողական քաղաքականություն վարել, քան ազգայնական կառավարությունը «Իրավունք եւ արդարության» գլխավորությամբ։

Հազարավոր համախոհներ եկել էին իրենց տրամադրված ավտոբուսներով ամբողջ Լեհաստանից, որպեսզի մասնակցեն «Միլիոն սրտերի երթին»։ Ոստիկանությունը 4 կիլոմետրանոց երթի ժամանակ փակել էր որոշ փողոցներ քաղաքի կենտրոնում։

Վարշավայի քաղաքային կառավարության ներկայացուցիչ Յակուբ Լեդուչովսկին նշել է, որ մոտ 1 մլն մարդ էր հավաքվել, իսկ Տուսկը երթն անվանել է «աշխարհում ամենախոշոր քաղաքական հավաքը»։ Կազմակերպիչների գնահատմամբ՝ Քաղաքացիական կոալիցիայի նման երթը հունիսին հավաքել էր մոտ 500 000 մասնակից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ