News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 30
USD
402.5
EUR
441.78
RUB
4.52
Տեսնել լրահոսը

COP28-ի համաժողովի նախագահ եւ ԱՄԷ արդյունաբերության եւ առաջավոր տեխնոլոգիաների նախարար, դոկտոր Սուլթան Ահմեդ ալ-Ջաբերը կոչ է արել նավթագազային ընկերություններին «կենտրոնական տեղ» զբաղեցնել կլիմայի փոփոխության դեմ պայքարում, անգամ չնայած այն բանին, որ ճյուղը մեծացնում է արտադրությունը։

«Դա մեր Բեւեռային աստղն է։ Փաստորեն, դա մեր միակ նշանակման վայրն է»,- ասել է ալ-Ջաբերը։ «Դա պարզապես գիտության ընդունումն է եւ հարգանքը նրա հանդեպ։ Մենք պետք է անենք դա՝ միաժամանակ ապահովելով մարդկության բարգավաճումը, բավարարելով մոլորակի աճող բնակչության էներգետիկ պահանջմունքները»։

Ալ-Ջաբերը Աբու Դաբիի պետական նավթային ընկերության գլխավոր տնօրենն է, ընկերությունը կարող է օրական 4 մլն բարել հում նավթ մղել եւ ակնկալում է հասնել օրական 5 մլն բարելի։ Նա նաեւ այցելել է ամենամյա միջազգային նավթային ցուցահանդես եւ Աբու Դաբիի համաժողով, որին մասնակցում են նավթագազային ճյուղի ամենախոշոր խաղացողները։

Նրա խոսքով՝ հանածո վառելիքից փուլային հրաժարումն անխուսափելի է։ «Սակայն դա պետք է լինի էներգետիկ անցման համալիր պլանի մի մասը, որը կլինի արդար, արագ, կարգավորված, իրավահավասար եւ պատասխանատու»։

«Չափից երկար է այս ճյուղը դիտարկվել որպես կլիմայի փոփոխության խնդրի մի մաս, որը որոշ դեպքերում անգամ խանգարում է առաջընթացին»,- ասել է ալ-Ջաբերը համաժողովում։ «Սա աշխարհին ցույց տալու ձեր հնարավորությունն է, որ իրականում կենտրոնական դեր եք խաղում խնդրի լուծման հարցում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ