News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 10
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Կիեւում ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպումը «պատմական իրադարձություն» է, որն ուժեղ ազդակ է Ուկրաինային աջակցությանը, ասել է արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Բորելի խոսքով՝ ԵՄ նախարարները կուսումնասիրեն խաղաղության պլանը, որն առաջարկել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Դա ինքնատիպ ուղեղային գրոհ է, որպեսզի հասկանանք, թե ԵՄ-ն ինչպես պետք է աջակցի Ուկրաինային եւ ինչպես մենք կարող ենք շարունակել դա»։

Նա ավելացրել է, որ ԵՄ արտաքին գործերի նախարարները եկել են Կիեւ, որպեսզի ցուցադրեն «իրեց հավատարմությունը եւ Եվրամիության պատրաստակամությունը՝ շարունակելու Ուկրաինային աջակցությունը Ռուսաստանի ագրեսիվ պատերազմում»։ «Նման հանդիպումները կոչվում են ոչ պաշտոնական, որովհետեւ, նախ, դրանք տեղի են ունենում Եվրամիության սահմաններից դուրս, երկրորդ՝ որովհետեւ դրանք համարվում են քաղաքական բարձրամակարդակ բանակռիվներ, որոնք համաձայնեցված եզրահանգումների եւ որոշումների ձեռքբերման նպատակ չունեն»,- ասել է Բորելը։

Նա նաեւ հավաստիացրել է, որ ԵՄ-ն կշարունակի աջակցել Ուկրաինային եւ «բանակցություններ է վարում ամերիկացի դաշնակիցների ու բարեկամների հետ, որպեսզի նրանք նույնպես շարունակեն աջակցել Ուկրաինային»։ «Ես վստահ եմ, որ որոշումը կվերանայվի եւ բոլորը կլինեն [Ուկրաինայի] կողմից»,- ասել է Բորելը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ