News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 11
USD
403.54
EUR
434.77
RUB
4.44
Տեսնել լրահոսը

ԱՀԿ-ն աշխատում է Հայաստանի առողջապահության նախարարությանն աջակցելու ուղղությամբ՝ ավելի քան 100 000 արցախահայերի երկիր գալու հետ կապված։

«Երբ սկսվեց արտագաղթը, ես արագ իմ հատուկ բանագնաց Ռոբ Բաթլերին ուղարկեցի, որպեսզի նա օգնի գնահատել իրավիճակը եւ Հայաստանի առողջապահության նախարարության հետ մշակի առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակի համալիր ծրագրի ռազմավարությունը։ Մենք արդեն մոբիլիզացրել ենք բժշկական նշանակության միջոցները եւ միջազգային փորձը, որպեսզի օգնենք առողջապահության համակարգին հաղթահարել փախստականների հանկարծակի զանգվածային հոսքի հարցը, որոնցից շատերը  հատուկ բժշկական կարիքներ ունեն»,- նշել է ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տարածաշրջանային տնօրեն Հանս Անրի Կլյուգեն։

«ԱՀԿ-ն արդեն նախապես պատրաստել էր վնասվածքաբանական դեղամիջոցների առաքումը Հայաստան։ Վառելիքի պահեստում (Ստեփանակերտում) ողբերգական պայթյունից հետո ԱՀԿ-ն ուղարկեց հակաայրվածքային դեղամիջոցներ ծանր այրվածքներ ունեցող պացիենտներին անհետաձգելի բուժօգնություն ցուցաբերելու համար։ Տեղահանված բնակչության ընդհանուր բժշկական կարիքների բավարարման համար ԱՀԿ-ն ուղարկել է դեղեր ոչ վարակիչ հիվանդությունների համար, որոնք բավական են մոտ 50 000 մարդու եռամսյա բուժման համար։

«Մենք ակտիվացրել ենք մեր անհապաղ օգնության համակարգերը եւ երկիր կուղարկենք մի շարք ուղղությունների գծով փորձագետների, ներառյալ հոգեկան առողջությունը, այրվածքների բուժումը, հիմնական բժշկական ծառայությունները եւ գործողությունների համակարգումը արտակարգ իրավիճակներում, կարիքների լիակատար գնահատումից հետո։ Խնդիրներն իսկապես հսկայական են, եւ մենք պատրաստ ենք անել ամեն ինչ մեր ուժերի սահմաններում»։

Ռոբ Բաթլերը՝ տարածաշրջանային տնօրենի բանագնացը, հանդիպել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ, որպեսզի հաստատի ԱՀԿ լիակատար եւ անսասան աջակցությունը։ Նրա քննարկումների հիման վրա ձեռք են բերվել պայմանավորվածություններ հետեւյալի մասին.

անհապաղ մոբիլիզացնել այրվածքաբանների Իսրայելից, Բելգիայից եւ Լիբանանից, ինչպես նաեւ նյութեր վիրավորներին բուժելու համար;

գնահատել եւ բավարարել փախստականների իմունացման կարիքները;

հոգեկան եւ հոգեսոցիալական առողջության խմբի կազմակերպում;

որոշ շրջաններում արագ կառուցվող մոդուլային կլինիկաների ստեղծում;

կառավարությանն աջակցություն՝ առողջապահության աշխատակիցների, այդ թվում, ներկա պահին, մոտ 300 բժիշկների եւ 1 200 բուժքույրերի, որոնք եկել են Արցախից, ինտեգրման հարցում, Հայաստաննի տարածքում նախնական բժշկասանիտարական օգնության հաստատություններում եւ հիվանդանոցներում։

«Իմ այցը Գորիս, որտեղ ես հանդիպեցի պաշտոնական անձանց, տեղի հասարակական կազմակերպությունների, հումանիտար կազմակերպությունների եւ բժշկական եւ այլ հիմնական ծառայությունների շահառուների հետ, ինձ թախիծ պատճառեց, բայց եւ հույս տվեց»,- ասել է Բաթլերը։

«Առաջին մեծ քաղաքում, ուր փախչում են փախստականները, ես տեսա համերաշխության հսկա հոսք տեղի հայ համայքնի եւ կամավորականների կողմից, որոնք անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի ուտելիք, ջուր եւ օթեւան տրամադրեն։ Բայց դուք տեսնում եք հուսահատություն տեղահանվածներից շատերի դեմքերին։ Նրանք հետեւում են թողել ամեն ինչ՝ իրենց տները, իրենց ունեցվածքը, մերձավորների գերեզմանները։ Կան երեխաներ, տարեց մարդիկ, կանայք եւ աղջիկներ, որոնք հատուկ կարիքներ ունեն՝ կապված սեռական եւ վերարտադրողական առողջության ոլորտում։ Ակնհայտ է, որ ցնցող արագությունը, որով ընթացել է այս ճգնաժամը, պահանջում է բոլոր ուժերի՝ ԱՀԿ-ի, ՄԱԿ գծով մեր գործընկերների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համախմբում կառավարության ջանքերը լրացնելու եւ դրանց աջակելու համար»։

Եվս մեկ սուր խնդիր է սեպտեմբերի 25-ի հզոր պայթյունից հետո միջին ու ծանր այրվածքների բուժման հարցում օգնության ցուցաբերման սարքավորումները, անհրաժեշտ նյութերը եւ մասնագետները։ Պայթյունի հետեւանքով զոհվել է 170 մարդ, 200 հոգի վիրավորվել է, շատերը ծանր այրվածքներ ունեն։

«Ցավալի է տեսնել այսչափ տառապանք»,- ասել է Բաթլերը Երեւանում Այրվածքների ազգային բաժանմունք այցելելուց հետո, որտեղ բուժում են ստանում ողջ մնացածներից մի քանիսը։ «Ամեն մի մահճակալ 80 մահճակալ ունեցող այս հիվանդանոցում զբաղեցված է պայթյունից հետո ողջ մնացածներով։ Բուժաշխատողներն այստեղ աշխատում են նրանց բուժելու եւ վերականգնման ուղղությամբ, բայց սա փոքր երկիր է՝ սահմանափակ հնարավորություններով, իսկ կարիքները հսկայական են»։

«Սա այս դժվար ժամանակներում Հայաստանին ԱՀԿ օգնության սկիզբն է»,- ասել է Կլյուգեն։ «Ցավոք, հումանիտար խնդրի լուծման համար շատ ժամանակ կպահանջվի։ Ես երախտագիտություն եմ հայտնում Հայաստանի առողջապահության նախարարությանը եւ բոլոր բուժաշխատողներին, որոնք այդքան շատ բան են անում, որպեսզի առողջությունը լինի պատասխան միջոցների կենտրոնում։ ԱՀԿ-ն եւ մեր գործընկերները տեղերում պատրաստ են աշխատել երկար ժամանակով»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԼՂ-ում իրավիճակի վերաբերյալ փաստահավաք աշխատանքի արդյունքները կներկայացվեն միջազգային դերակատարներին. ՄԻՊ-ը՝ Բուիքսին
Անահիտ Մանասյանը ԵԽԽՎ-ում Ֆրանսիայի պատվիրակության նախագահին ներկայացրել է...
Արայիկ Հարությունյանն այսօր Ադրբեջանի բանտում է, որովհետեւ ինքը շատ ավելի բան գիտի․ Արթուր Խաչատրյան
Տեսեք, Ադրբեջանի բանտում գտնվում են Փաշինյանի քաղաքական բոլոր հակառակորդները...
Հայաստանում ԼՂ ԱԺ նիստ անելը Հայաստանի դեմ ռումբ է. ԼՂ-ն վարի տան, հիմա գան Հայաստանը վարի տա՞ն. Պապոյան
Այն, ինչ արվում է, դրանք ականներ են հայկական պետականության տակ. մենք ուզում ենք ունենալ պետություն, ոչ թե հայրենիք…
Լավագույն լուծումն այն է, որ այս ստատուս քվոն պահենք՝ ոչ գանք, ոչ գնանք. Գեւորգ Պապոյանը՝ փախստականների վերադարձի մասին
Հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում մի շարք կետեր համաձայնեցված...
Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցող
Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում...
Բաքուն պնդում է, որ Հայաստանը տեղեկացված է եղել Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մասին
Բայրամովը Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության գաղթի պատասխանատվությունը բարդել է Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների վրա...
Ամենաշատ