News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 02
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.

«Ամարասի վանքը գտնվում է Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի մոտակայքում։ 44-օրյա պատերազմից հետո՝ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի արդյունքում հայ-ադրբեջանական  շփման գիծը կանգ էր առել Ամարասից 800-1000 մետր հեռավորության վրա, և  ուխտավորներն այստեղ այցելում էին խաղաղապահների ուղեկցությամբ։

Կարևոր է արձանագրել, որ Ադրբեջանի կողմից Ամարասի բռնազավթման փորձերը երբեք չէին դադարել։ Հիշեցնենք, որ ուղիղ 2 տարի առաջ՝  2021 թվականի սեպտեմբերի 21-ին ադրբեջանցի զինվորականներն իրենց դիրքերը 1200 մետրով  առաջ  էին մղել  Մաճկալաշեն գյուղի ուղղությամբ և խրամատավորվելով չեզոք տարածքում՝ Ամարասի վանական համալիրի պարիսպների մոտ տեղակայել էին ադրբեջանական դրոշը ։  Բայց ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ ադրբեջանական դրոշները  հեռացվել էին տարածքից։

2023 թվականի սեպտեմբերի 19-21-ը ընկած ժամանակահատվածում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սկսված զինված բախումների արդյունքում Ադրբեջանը օկուպացրեց Ամարասի վանքը՝ չթողնելով ժամանակ և հնարավորություն անգամ մասունքների փրկության համար։ Արդյունքում վանքն իր նյութական և ոչ նյութական արժեքներով մնաց թշնամու վերահսկողության տակ։

Մեր արձագանքը

Ադրբեջանը պարտավոր է հետևել մշակութային ժառանգության պահպանության միջազգային սկզբունքներին և պահպանել Ամարասի վանքի «ամբողջականությունը», «իսկությունը», «բացառիկությունը» և «մշակութային կարևորությունը»՝ սկզբունքներ, որոնք ամրագրված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ԻԿՕՄՕՍ-ի մի շարք դրույթներով։

Օկուպացված տարածքների համար ներկայումս կիրառելի են  դեռևս 20-րդ դարասկզբին ընդունված Հաագայի 1907 թ. օգոստոսի 18-ի «Պատերազմի օրենքների ու սովորույթների մասին» կոնվենցիային կից կանոնակարգի 42-րդ հոդվածը, համաձայն որի՝ «Օկուպացված է համարվում այն տարածքը, որը փաստացի գտնվում է թշնամու բանակի իշխանության ներքո»,  և տարածվում է միայն այնտեղ, որտեղ հաստատվել և կարող է իրացվել, կամ, որ նույնն է, հնարավորություն է ստեղծվել իրացնելու թշնամու բանակի իշխանությունը: Օկուպանտ տերության պարտավորությունները սահմանված են հիշյալ կանոնակարգի նաև հաջորդ՝ 43-56-րդ հոդվածներում:

Оկուպացված տարածքների իրավական հարաբերություններին են վերաբերում Ժնևի 4 կոնվենցիաները  և Հաագայի 1954 թ. կոնվենցիայի  լրացուցիչ արձանագրությունները (1954թ․ և 1999 թ․): Բացի այդ՝ ցանկացած օկուպացիայի օրինականությանն առնչվող հարցերը կարգավորվում են նաև ՄԱԿ-ի կանոնադրությամբ և «jus ad bellum» սկզբունքով։

Համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության օկուպացիայի կամ դրան  հավասարազոր ցանկացած իրավիճակի («ներխուժում», «ազատագրում», «օկուպացիա») ստեղծման դեպքում կիրառվում է օկուպացիայի մասին վերոհիշյալ օրենքը (Հաագայի 1907 թ. կոնվենցիա, հոդված 42), և դրա կիրառելիության համար էական պայման չեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից օկուպացիայի օրինականության հաստատումը և դրա ընդունելի լինել-չլինելը, ռազմական գործողությունների նպատակի մասին պարզաբանումները»։

Համաձայն հայ պատմիչների վկայությունների՝ Ամարասի վանքի եկեղեցին հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարի սկզբին։ 5-րդ դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցն Ամարասի վանքում բացում է Արցախի առաջին դպրոցը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցող
Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում...
Բաքուն պնդում է, որ Հայաստանը տեղեկացված է եղել Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մասին
Բայրամովը Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության գաղթի պատասխանատվությունը բարդել է Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների վրա...
Սամվել Շահրամանյանը որեւէ բանակցություն Բաքվի ներկայացուցիչների հետ չի վարում. ԱՀ նախագահի խորհրդական
Եթե նման գործընթաց լիներ, նախագահականը համապատասխան հայտարարություն կտարածեր…
ԼՂ փախստականներն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Լեռնային Ղարաբաղի փախստականներն ունեն իրավունքներ և առաջին հերթին…
Ադրբեջանական գործողությունների հետևանքով զանգվածաբար խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները. Անահիտ Մանասյան
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ հավաքված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում...
Բնակչությանը որպես վահան օգտագործելով՝ Ադրբեջանը պատասխանատու է մարդկության դեմ հանցագործությունների համար. իրավաբան
Ադրբեջանի իշխանությունները ցուցադրական դատավարություն կկազմակերպեն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ