
Սերբիայի երեք քաղաքացիենրի՝ CANVAS կազմակերպության անդամների՝ սեպտեմբերի 25-ին ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրի հրավերով Վրաստան կատարած այցելության իսկական նպատակը երիտասարդական կազմակերպությունների եւ ՀԿ-ների հետ կապ հաստատելն էր, որոնք պետք է դառնային երկրում հեղափոխական գործընթացների միջուկը, նշվել է Պետական անվտանգության ծառայության հայտարարությունում, որը մեջբերել է «Sputnik-Грузия»-ն։
Վրաստանի ՊԱԾ սեպտեմբերի 18-ին հայտարարել է երկրում պատրաստվող անկարգությունների մասին՝ 2023թ. հոկտեմբեր-դեկտեմբերին պետական հեղաշրջում իրականացնելու նպատակով, երբ երկիրն սպասելու է ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակի տրամադրմանը։ ՊԱԾ հայտարարության համաձայն՝ անկարգությունները նախատեսվում են օտար երկրների համակարգմամբ եւ ֆինանսական աջակցությամբ։
Քննության տվյալներով՝ Սերբիայի քաղաքացիներ Սինիսա Սիկմանը, Ելենա Ստոյշիչը եւ Սլոբոդան Ջինովիչը եկել են Վրաստան 2023թ. սեպտեմբերի 25-ին Արեւելք-Արեւմուտք կառավարման ինստիտուտի հրավերով, USAID ծրագի շրջանակում։
ՊԱԾ-ում հայտարարել են, որ այդ անձինք կապված են հեղափոխական իրադարձությունների հետ, որոնք տեղի են ունեցել Վրաստանում 2023թ., տարբեր տարիների նրանք կապեր են ունեցել նման գործընթացների հետ, որոնք տեղի են ունեցել Սերբիայում, Ուկրաինայում եւ այլ պետություններում։
«Նրանք ուսուցանել են բողոքի տրամադրությունների ստեղծման մեթոդներին»,- նշել են ՊԱԾ-ում։
Գերատեսչության տվյալներով՝ նշված անձինք Ոչ բռնի կիրառական գործողությունների եւ ռազմավարությունների կենտրոնի (CANVAS) կառավարող օղակն են, Սինիսա Սիկմանը եւ Սլոբոդան Ջինովիչը նաեւ «Օտպոր» կազմակերպության նախկին անդամներ են, որը վրացական ընդդիմության «Կմարա»-ի անալոգն է Սերբիայում։
ՊԱԾ-ում հիշեցրել են, որ երիտասարդական խմբերի հեղափոխական պատրաստման համար օգտագործվել է CANVAS կազմակերպությունը, որի կորիզը «Օտպոր» կազմակերպությունն է։
«Նշված կազմակերպությունները հեղափոխական գործընթացներին մասնակցության որոշակի փորձ ունեն»,- նշել են ՊԱԾ-ում։
Այս մարդկանց Վրաստան գալու հայտարարված պատճառը թրենինգների անցկացումն է մշակութային խմբերի համար «ռազմավարական ոչ բռնի պայքարի» ոլորտում, բայց հետաքննությունը ցույց է տվել, որ նպատակը միայն դա չի եղել։
«Մասնավորապես, այցի իսկական նպատակը կապի հաստատումն է երիտասարդների եւ ազդեցիկ ՀԿ-ների հետ, եւ թրենինգների անցկացումը, որոնք պետք է դառնան ապակառուցողական գործողությունների եւ հակաիրավական ակցիաների կորիզը, դրանք նախատեսված էին այս տարվա հոկտեմբեր-դեկտեմբերին Վրաստանում»,- նշվել է ՊԱԾ հայտարարությունում։
Գերատեսչության տվյալներով՝ սեպտեմբերի 26-29-ին Թբիլիսիի հյուրանոցներից մեկում տեղի են ունեցել ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ քաղաքացիական ակտիվիստների մարզումներ, որոնց խոշոր խմբերից մեկը պետք է վճռական դեր խաղար իշխանության բռնի տապալման գործընթացների պատարստման եւ իրականացման գործում։
Այդ անձինք մարզվել են, թե ինչպես գործեն թիրախային խմբերի, մասնավորապես՝ կառավարության, ուղղափառ եկեղեցու, Պետական անվտանգության ծառայության եւ այլ գերատեսչությունների դեմ։ Նրանք պետք է մարզվեն նաեւ ճանապարհներին խցանումներ առաջացնելու, վարչական շենքերի առջեւ վրաններ խփելու, իրավապահ կառույցներում հուզումներ առաջացնելու, իրենց օրինական պահանջներին բռնի պատասխան տալու ձեւերի հարցերում։
Ունկնդիրները պատրաստվել են ձերբակալման սպասվող գործընթացին եւ սովորել են դիմադրության, հանրահավաքի մասնակիցների ֆինանսավորուման, խորհրդարանի շենք ներխուժելու, հեռարձակման կայանները փակելու եւ իշխանությունը զավթելու, օրինական ընտրված իշխանության փլուզման միջոցները, որի ընթացքում նրանք Սերբիայում տեղի ունեցած հեղափոխական գործընթացների մի շարք օրինակներ են բերել։
Սինիսա Սիկմանը, Ելենա Ստոյշիչը եւ Սլոբոդան Ջինովիչը սեպտեմբերի 29-ին հարցաքննվել են ՊԱԾ քննիչների կողմից, փաստաբանների եւ թարգմանիչների ներկայությամբ։ Նրանք փորձել են թաքցնել Վրաստան գալու իսկական պատճառը, որպեսզի խուսափեն հնարավոր քրեական պատասխանատվությունից։
«Պետք է նշել, որ նրանց ցուցմունքները հակասում են այն ապացույցներին, որոնք ստացել է քննությունը, եւ հակասում են որոշ մանրամասներում»,- նշել են ՊԱԾ-ում։
Գերատեսչության տվյալներով՝ երեքն էլ հեռացել են Վրաստանից 2023թ. սեպտեմբերի 30-ին եւ գնացել Բելգրադ։
ՊԱԾ-ը նաեւ ներկայացրել է ապացույցների մի մասը, որոնք ստացել է նշված անձանց հանդեպ գաղտնի քննչական միջոցառումների արդյունքում, որոնք գաղտնազերծվել են դատախազի կողմից։
Գերատեսչությունում հիշեցրել են, որ Պետական անվտանգության ծառայությունը սեպտեմբերի 18-ին հանդես է եկել հայտարարությամբ CANVAS կազմակերպության ապակառուցողական պլանների մասին։ Ներկայում կատարվում են քննչական եւ օպերատիվ-խուզարկման միջոցառումներ՝ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու եւ պետության դեմ ուղղված հանցագործությունները կանխելու նպատակով։
Բացի այդ, գերատեսչության տվյալներով՝ USAID-ի կողմից ֆինանսավորվող համաժողովը սեպտեմբերի 26-29-ին կազմակերպել էին «CANVAS-Грузия»-ն եւ East-West Management Institute-ը։ Քառօրյա թրենինգին մասնակցել են նշված կազմակերպությունների ներկայացուցիչները եւ այսպես կոչված քաղաքացիական ակտիվիստները։