News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 11
USD
403.54
EUR
434.77
RUB
4.44
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 30-ին, գիշերվա ժամը 4.15-ին, մայրաքաղաքի պարեկները Աթենքի փողոցում ձերբակալել և ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել Բաբաջանյան փողոցի բնակիչ, 22-ամյա մի երիտասարդի: 

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարելով առանց համարանիշի «Սուզուկի» մոտոցիկլետը` նա չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին, կանգ չի առել, այլ դիմել է փախուստի, տրանսպորտային միջոցն արագ վարել է մայրաքաղաքի տարբեր փողոցներով ու մայթերով, անցել լուսացույցի կարմիր ազդանշանի առկայությամբ: 

Իսկ Աթենքի փողոցում, նրան կանգնեցնելու հերթական փորձի ընթացքում, երիտասարդը մոտոցիկլետով հարվածել է պարեկների ծառայողական մեքենային՝ պատճառելով գույքային վնաս:

Ձերբակալումից հետո պարզվել է, որ երիտասարդը զրկված է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից:

Նախաքննությամբ հանգամաքները պարզվում են:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ