
Կատալին Կարիկոն (Հունգարիա) և Դրյու Վայսմանը (ԱՄՆ) Նոբելյան մրցանակ են ստացել բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում՝ նուկլեոզիդային բազայի փոփոխությունների ոլորտում իրենց հայտնագործությունների համար, որոնք թույլ են տվել մշակել արդյունավետ mRNA պատվաստանյութեր COVID-19-ի դեմ։
Նրանց աշխատանքն անգնահատելի է ճանաչվում այն պայմաններում, երբ աշխարհն ապրել է Covid-19-ի սարսափելի համաճարակ, իսկ այլ համաճարակների վտանգը մեծ է, բացատրել են Նոբելյան կոմիտեն իրենց որոշումը։
Անցյալ տարի մրցանակը շնորհվել է շվեդ գենետիկ Սվանտե Պյաբոյին՝ անհետացած հոմինիդների գենոմների և մարդու էվոլյուցիայի ուսումնասիրության համար։