
Արարատի մարզում, այսօր՝ հոկտեմբերի 2–ին, վրաերթ է տեղի ունեցել. ժամը 12:00-ի սամաններում Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Ալբերտ Ա.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 29 կմ հատվածում վրաերթի է ենթարկել կին հետիոտնի, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է օպերատիվորեն ժամանած Արտաշատ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներին՝ վիրավորին տեղափոխել Արտաշատ բժշկական կենտրոն:
Վրաերթի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը։