News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 10
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Իրաքը դեմ է թուրքական օդային հարվածներին կամ թուրքական բազաների առկայությանը Քուրդիստանում եւ ակնկալում է համաձայնության գալ Անկարայի հետ այդ խնդրի լուծման համար։ Այս մասին հայտարարել է Իրաքի նախագահ Աբդուլ-Լաթիֆ Ռաշիդը, տեղեկացրել է Reuters-ը։

Թուրքիան  հայտարարել է, որ ավիահարվածներ է հասցրել Իրաքի հյուսիսում, ինչի հետեւանքով վերացվել է Քրդական աշխատավորական կուսակցության 20 օբյեկտ, այն բանից հետո, երբ ՔԱԿ-ը ստանձնել է Անկարայում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը։

Թուրքիան նաեւ կոմանդոսներ է ուղարկել եւ ռազմակայաններ հիմնել Իրաքի տարածքում իր հարձակումներին աջակցելու համար։ «Այդ խախտումները մերժվում են Իրաքի ժողովրդի, (Քուրդիստան) շրջանի եւ Իրաքի բոլոր բնակիչների կողմից»,- ասել է Ռաշիդը սաուդյան պետական «Ալ-Հադաթ» հեռուստաընկերության հարցազրույցում, որից մի կարճ հատված ցուցադրվել է երկուշաբթի։ Պարզ չէ, սակայն, արդյոք հարցազրույցը նկարահանվել է թուրքական կիրակնօրյա ավիահարվածներից առա՞ջ, թե՞ հետո։

Ռաշիդն ասել է, որ այդ հարվածների հետեւանքով երբեմն զոհվում են խաղաղ բնակիչներ, այդ թվում տարածաշրջան այցելած եւ «թուրքական ռմբակոծությունների զոհ դարձած» մարդիկ։ Նա նշել է, որ Բաղդադը հույս ունի համաձայնության գալ Անկարայի հետ եւ լուծել այս հարցը անվտանգության այն համաձայնագրի նման, որն Իրաքը կնքել է Իրանի հետ իրանական քրդական անջատողականների հետ պայքարի համար Քուրդիստանում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ