News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 11
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները եւ Լեհաստանը կշարունակեն վճռական աջակցությունն Ուկրաինային՝ չնայած ներքին ճնշմանը, կապված գալիք ընտրությունների հետ, կարծում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանտ Շափսը, տեղեկացրել է Reuters-ը։

Բրիտանիան կշարունակի աջակցությունը Կիեւին՝ անկախ այլ երկրներում տեղի ունեցող զարգացումներից, հավաստիացրել է նա։

ԱՄՆ-ում շաթդաունի կանխմանն ուղղված համաձայնությունը չի ներառել օգնությունն Ուկրաինային, իսկ Լեհաստանը, որը հոկտեմբերի 15-ին նոր խորհրդարան է ընտրելու, հայտարարել է, որ այլեւս չի համաձայնի Կիեւ զենքի նոր մատակարարումներին, այլ կվերականգնի սեփական պաշարները։

Շափսը, որը կիրակի հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան Լեհաստան կուղարկի 4 «Թայֆուն» ինքնաթիռ, նշել է, որ հասկանալի է, որ ցանկացած լարվածություն Ուկրաինային աջակցության առիթով կարող է դրսեւորվել ընտրությունների ժամանակ, բայց Լեհաստանի աջակցությունը մինչեւ այժմ «հիասքանչ» էր։

«Ես հուսով եմ եւ հավատում եմ, որ երբ այնտեղ ընտրությունները տեղի ունենան եւ ամեն բան կարգավորվի, կկիրառվի խելամիտ եւ բանական մոտեցում»,- ասել է նա  Պահպանողական կուսակցության համաժողովի միջոցառման ժամանակ։

Նրա մեկնաբանությունները համահունչ են ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգի հայտարարություններին, որն անցած շաբաթ հայտնել էր, որ վստահ է, որ Լեհաստանը կշարունակի աջակցել Ուկրաինային ընտրություններից հետո, չնայած Կիեւի հասցեին վերջերս հնչող խիստ հռետորաբանությանը։

Անորոշություն կա նաեւ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային աջակցության հարցում՝ հաշվի առնելով բյուջետային վեճերն ու նախագահական ընտրությունները հաջորդ տարվա նոյեմբերին։ Նախագահ Ջո Բայդենը հանրապետական օրենսդիրներին կոչ է արել աջակցել Ուկրաինային օգնության ավելացման նախագծին։

«Ես կարծում եմ, որ  մենք հեռու ենք ԱՄՆ-ի կողմից աջակցության դադարեցումից»,- ասել է Շափսը՝ մեջբերելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքերն այն մասին, որ նա ակնկալում է, որ ԱՄՆ աջակցությունը կշարունակվի՝ անկախ նախագահական ընտրությունների ելքից։ Շափսն ավելացրել է, որ մարդիկ չպետք է «խորանան» ԱՄՆ բյուջետային գործընթացի մեքենայությունների մեջ։

Հարցին, թե արդյոք նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ընտրությունն ամենավատ սցենարը կլինի, որին համարում են Հանրապետական կուսակցությունից նախագահի հավանական թեկնածու, Շափսը պատասխանել է. «Ոչ, ես չեմ կարծում, թե ամենավատ սցենարը Թրամփի ընտրությունն է... Բրիտանիան, անկախ այն բանից, թե ինչ է տեղի ունենում այլ տեղերում, իր վրա կվերցնի առաջնորդի դերը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ