News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 11
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Վրաստանի իշխանությունները պարզաբանումների են սպասում այն առնչությամբ, թե ինչու են ամերիկացի ժողովրդի փողերն օգտագործվում հեղափոխական գործընթացների պլանավորման, մարդկանց անկարգությունների պատրաստելու եւ երկրում բռնություն հրահրելու համար, ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Երկուշաբթի օրը Պետական անվտանգության ծառայությունը հայտարարել էր, որ Սերբիայի երեք քաղաքացիների՝ CANVAS կազմակերպության անդամների՝ սեպտեմբերի 25-ին ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրի հրավերով Վրաստան կատարած այցելության իսկական նպատակը երիտասարդական կազմակերպությունների եւ ՀԿ-ների հետ կապ հաստատելն էր, որոնք պետք է դառնային երկրում հեղափոխական գործընթացների միջուկը։

«Սա սեւ օր է Վրաստանին ամերիկյան օգնության պատմության մեջ, մենք տեսնում ենք, որ, ըստ երեւույթին, ամերիկացի ժողովրդի փողերը այստեղ օգտագործվում են հեղափոխական գործընթացների պլանավորման, մարդկանց անկարգությունների պատրաստելու եւ երկրում բռնություն հրահրելու համար։ Ափսոս, որ դրանում խառն են ամերիկացի ժողովրդի փողերը։ Ուստի, կարեւոր է համապատասխան բացատրություն ստանալ USAID-ից, որն արդեն որերորդ անգամ խառն է նման սկանդալում»,- ասել է Պապուաշվիլին։

Վրաստանի օրենսդիր մարմնի ղեկավարը նաեւ հիշեցրել է, որ Վրաստանի իշխանությունները մինչեւ այժմ բացատրություն չեն ստացել USAID-ից, թե ինչու են նրանք թաքցրել հանրությունից տեղեկությունն այն մասին, որ «Հանուն արդար ընտրությունների եւ դեմոկրատիայի միջազգային ընկերություն» ՀԿ-ն (ISFED), որի դոնորներն են իրենք, հրապարակել է ոչ ստույգ տվյալներ 2020թ. խորհրդարանական ընտրությունների մասին։

«Մինչ օրս USAID ներկայացուցիչները ոչ մի կերպ չեն մեկնաբանել դա եւ չեն բացատրել, թե ինչու են թաքցրել վրացի ժողովրդից, որ զուգահետ հաշվարկի աչդյունքները կեղծ են եղել։ Նրանք տեսել են, որ զուգահեռ հաշվարկի այդ կեղծ արդյունքներն  անկարգությունների հիմք են հանդիսացել»,- նշել է Պապուաշվիլին։

Խոսքը ձայների զուգահեռ հաշվարկի սխալ արդյունքների մասին է 2020թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Ավելի ուշ ՀԿ-ն, որի դոնորը USAID-ն է, ստիպված է եղել հրապարակայնորեն ընդունել սխալը, իսկ կազմակերպության ղեկավարը թողել է պաշտոնը։ «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կառավարող կուսակցությունը հավաստիացնում է, որ կազմակերպությունը զբաղված էր արդյունքները կեղծելով եւ նպատակաուղղված փորձում էր հանրությանը մոլորության մեջ գցել։

«Թող նրանք բացատրություն տան, թե ինչու են ամերիկացի ժողովրդի եւ հարկատուների փողերը ծախսվում այն խմբերի պատրաստման վրա, որոնք անկարգություններ են հրահրում այլ երկրում, որոնք պետք է անկարգություններ ծրագրեն եւ բռնություն հրահրեն»,- ասել է Պապուաշվիլին։

Աեմրիկյան կողմից բացատրություններ ստանալու անհրաժեշտության մասին հայտարարել է նաեւ կառավարող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։

«Իհարկե, մենք պետք է ստանանք պարզաբանումներ այս առիթով, թե ինչու է այդ թրենինգը, որի ուղիղ նպատակը հեղափոխության պատրաստումն էր Վրաստանում, ֆինանսավորվում USAID-ից... Մեկ անգամ ել կրկնեմ, ինչը հատապես կարեւոր է, որ այս ամենի հետեւում կանգնած է USAID-ի ֆինանսավորումը։ Մենք պետք է պարզաբանումներ լսենք մեր բարեկամական պետությունից»,- ասել է Կոբախիձեն։

Վրաստանի ՊԱԾ-ը սեպտեմբերի 18-ին հայտարարել է երկրում պատրաստվող անկարգությունների մասին՝ 2023թ. հոկտեմբեր-դեկտեմբերին պետական հեղաշրջում իրականացնելու նպատակով, երբ երկիրն սպասելու է ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակի տրամադրմանը։ ՊԱԾ հայտարարության համաձայն՝ անկարգությունները նախատեսվում են օտար երկրների համակարգմամբ եւ ֆինանսական աջակցությամբ։

Համաձայն քննության հոկտեմբերի 2-ին հրապարակված տվյալների՝ Սերբիայի քաղաքացիներ Սինիսա Սիկմանը, Ելենա Ստոյշիչը եւ Սլոբոդան Ջինովիչը Վրաստան են եկել 2023թ. սեպտեմբերի 25-ին Արեւելք-Արեւմուտք կառավարման ինստիտուտի հրավերով, USAID ծրագրի շրջանակում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ