News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 11
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Մեկնարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Երիտասարդ մասնագետներ 2023» ծրագրի հայտադիմումների ընդունման գործընթացը:

ԿԳՄՍ նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ծրագրի նպատակն է ընդլայնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարության աշխատակիցների ներկայացվածության աշխարհագրությունը՝ հնարավորություն ընձեռելով քարտուղարությունում նվազ ներկայացվածություն ունեցող երկրների երիտասարդ ու խոստումնալից կադրերին աշխատանքի անցնելու ՅՈՒՆԵՍԿՕ-ում։

Թեկնածուների նախնական ընտրությունը կիրականացնի Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովը, որի ներկայացրած ցանկի հիման վրա ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարությունը կիրականացնի թեկնածուների ընտրության եռափուլ գործընթաց (առցանց հայտի լրացում, տեսահարցազրույց և եզրափակիչ հարցազրույց առաջին երկու փուլերն անցած թեկնածուների համար):

Ընտրված թեկնածուների հետ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կկնքի ժամանակավոր աշխատանքային պայմանագիր (P1/P2), որը հնարավորություն կընձեռի աշխատելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կամ դաշտային գրասենյակներում: Կախված 9 ամիս փորձաշրջանի արդյունքներից՝ պայմանագիրը կարող է երկարաձգվել։

Թեկնածուներին ներկայացվող պահանջներն են՝

  • առավելագույն տարիքը՝ 32 տարեկան (2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ).
  • նվազագույնը մագիստրոսական աստիճան.
  • անգլերենի կամ ֆրանսերենի գերազանց իմացություն (միանգամից երկու լեզուներին տիրապետելը կդիտվի որպես առավելություն):

Թեկնածուների դիմումներն անհրաժեշտ է մինչև 2023 թ. հոկտեմբերի 23-ը փոխանցել ՀՀ ԱԳՆ՝ Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովին (էլհասցե՝ mailto:[email protected]

Թեկնածուները պետք է ներկայացնեն նաև հետևյալ փաստաթղթերը՝

  • անձնագրի պատճեն.
  • մագիստրոսական կրթությունը հավաստող դիպլոմի պատճեն.
  • անգլերենի կամ ֆրանսերենի իմացության վկայականի պատճեն.
  • կենսագրական և կոնտակտային տվյալներ՝ անգլերենով կամ ֆրանսերենով:
Տպել
Ամենաշատ