News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 11
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Գուգարքի ոստիկանները օպերատիվ տվյալներն իրացնելիս սեպտեմբերի 30-ին Շահումյան գյուղի միջնամասում ստուգման են ենթարկել «ԳԱԶ-53» մակնիշի մի մեքենա, որը բեռնված էր մոտ 3,5 խմ փայտանյութով: Այդ մասին NEWS.am-ին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Վանաձորի բնակիչ 38-ամյա վարորդը փայտանյութի համար փաստաթուղթ չի ներկայացրել ու հայտնել է, մեքենան ու փայտանյութն իրենը չեն: 

Իրավապահները պարզել են, որ մեքենան պատկանում է Շահումյան գյուղի բնակիչ, 69-ամյա մի տղամարդու, իսկ փայտանյութը նրա անձնական օգտագործման համար պատրաստել են՝ հատելով տարբեր տեսակի և տրամաչափի կանգուն 13 ծառ:

Երկուսն էլ ներկայացվել են ոստիկանության Գուգարքի բաժին, բենզասղոցը վերցվել է, իսկ փայտանյութով մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզային քննչական վարչություն:

Հանգամանքները պարզվում են:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ