
ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի տղան՝ Ալեքսանդրը, ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել են բուժհաստատությունում։
Ավելի վաղ Shot Թելեգրամ-ալիքում հայտնվել էր տեղեկություն այն մասին, որ Շվիդկոյի 43-ամյա որդին Մոսկվայում հոսպիտալացվել է կոտրվածքներով եւ բաց գանգուղեղային վնասվածքով։ Ալեքսանդրը գիտակցությունը չէր կորցրել եւ, ալիքի տվյալներով, պատմել է, որ ընկել է աստիճանից մայրաքաղաքի Պրեսնենսկի շրջանի Բոլշայա Գրուզինսկայա փողոցի տան մուտքում, բայց իրավապահ մարմիններն իբր չեն բացառում ծեծի վարկածը։
«Պացիենտը վերակենդանացման բաժանմունքում է, ընդհանուր վիճակը ծանր է, ինքնուրույն է շնչում»,- ասել է գործակալության զրուցակիցը։