News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 02
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Գերմանական ռազմական տեխնիկայի արտահանումը Ուկրաինա այս տարի ավելացել է ավելի քան չորս անգամ՝ Կիևը դարձնելով գերմանական զենքի հիմնական ստացողը, հաղորդում է Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը։

Ուկրաինային բաժին է ընկել 3,3 միլիարդ եվրոն՝ Գերմանիայի կողմից 8,76 միլիարդ եվրո արտոնված ռազմական արտահանման ընդհանուր արժեքից՝ տարվա առաջին ինն ամիսներին:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Ուկրաինայի համար հաստատվել է 775 մլն եվրոյի սարքավորում, հայտնում է Reuters-ը։

Հունգարիան, որը երկար ժամանակ է, ինչ հայտարարում է, որ կավելացնի իր ռազմական ծախսերը, երկրորդ ամենամեծ ստացողն է՝ 1,03 միլիարդ եվրո, որին հաջորդում է ԱՄՆ-ն՝ 467 միլիոն եվրո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ