News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 02
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանթ Շապսը հերքել է տեղեկություններն այն մասին, որ թագավորական նավատորմը կարող է օգնել Սև ծովում ուկրաինական հացահատիկ և այլ սննդամթերք տեղափոխող առևտրային նավերի պաշտպանությանը:

Հանգստյան օրերին, նախարարի հետ հարցազրույցից հետո, Sunday Telegraph-ը տեղեկացրել է, որ «Բրիտանական թագավորական նավատորմը կարող է դեր խաղալ առևտրային նավագնացությունը Սև ծովում ռուսական հարձակումներից պաշտպանելու գործում»: Որոշ կայքեր դա մեկնաբանեցին որպես նախարարի պարտավորություն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին նախորդ շաբաթ Կիև կատարած այցի ժամանակ, սակայն Շապսը երկուշաբթի ասաց, որ դա այդպես չէ:

«Չեմ կարծում, որ ես այդ զրույցն եմ ունեցել նախագահ Զելենսկու հետ», - ասել է Շապսը: Նա հավելել է, որ չի սպասում, որ թագավորական նավատորմը կներգրավվի սև ծովի պարեկային գործողություններում, թեև նա ասել է, որ Բրիտանիան և այլ երկրներ կարող են խորհրդատվական դեր խաղալ՝ օգնելու Ուկրաինային բացել սննդամթերքի արտահանումը:

Նա ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան հավատարիմ է մնում Կիևին երկարաժամկետ աջակցությանը: «Չեմ կարծում, որ [ուկրաինացի ղեկավարները] կասկածում են, որ մեր հանձնառությունը շարունակվում է»,- հավելել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ