News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 10
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Այս շաբաթվանից սկսվելու է 100-հազարական դրամների բաշխման գործընթացը. Բանկային քարտ չունեցողները պետք է բանկային հաշիվ բացեն և ներկայացնեն դրանք Միասնական սոցիալական ծառայություններ, որոնք աշխատում են 24/7 ռեժիմով: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Նա տեղեկացրեց, որ վարչապետի մոտ խորհրդակցության ընթացքում այս գործընթացի հետ կապված որոշակի մանրամասներ են հստակեցվել. «Անհրաժեշտություն կա, որ նախ այցելեք որևէ բանկ և բացեք որևէ հաշվեհամար: Արդեն իսկ ԿԲ-ի կողմից պայմանավորվածություն կա, որ այդ հաշվեհամարները բացվելու են անվճար: Այնուհետև այդ քարտային համարները փոխանցելու եք Միասնական սոցիալական ծառայություն»,- ասաց Նազելի Բաղդասարյանը, ապա հավելեց, որ եթե անգամ քարտերի տրամադրման գործընթացը սովորաբար 1 շաբաթ կամ 10 օր է տևում, ապա քարտային հաշիվները բացվում են շատ արագ և տեղում:

«Այսինքն՝ ձեր գումարը այս դեպքում կգումարվի քարտային հաշվին, որից կկարողանաք կանխիկացնել, և հետայսու, երբ տրամադրեն ձեր քարտերը, մյուս սոցիալական աջակցությունները կկարողանաք կանխիկացնել ցանկացած բանկոմատում»,- ասաց նա:

Նազելի Բաղդասարյանն անդրադարձավ նաև հաճախ տրվող այն հարցին, թե հնարավո՞ր է՝ ընտանիքի բոլոր անդամներին հասանելիք գումարները փոխանցվեն միայն ընտանիքի մեկ անդամի բանկային հաշվին: Վարչապետի մամուլի քարտուղարը հերքեց՝ ընդգծելով, որ ընտանիքի յուրաքանչյուր անդամ պետք է իր քարտն ունենա:

«Յուրաքանչյուր քաղաքացու համար հատկացված գումարը փոխանցվելու է իր հաշվին, այսինքն՝ բանկային քարտային հաշվին:

Բացառություն կկազմեն երեխաները, որոնք այս պահի դրությամբ, բնականաբար, անչափահաս լինելով, խնդիր է ծագում, թե ինչպես է իրականացվելու գործառույթը, կներկայացնեն ծնողներից մեկի՝ այս դեպքում մոր հաշվեհամարը: Մոր բացակայությամբ դեպքում ընտանիքի հայրը կամ մեկ այլ անդամ կարող է ստանալ այդ գումարը»,- ասաց նա:

Նազելի Բաղդասարյանը ուրախալի փաստ որակեց այն, որ թոշակային տարիքի անձինք հիմնականում ունեն բանկային քարտեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցող
Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում...
Բաքուն պնդում է, որ Հայաստանը տեղեկացված է եղել Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մասին
Բայրամովը Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության գաղթի պատասխանատվությունը բարդել է Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների վրա...
Սամվել Շահրամանյանը որեւէ բանակցություն Բաքվի ներկայացուցիչների հետ չի վարում. ԱՀ նախագահի խորհրդական
Եթե նման գործընթաց լիներ, նախագահականը համապատասխան հայտարարություն կտարածեր…
ԼՂ փախստականներն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Լեռնային Ղարաբաղի փախստականներն ունեն իրավունքներ և առաջին հերթին…
Ադրբեջանական գործողությունների հետևանքով զանգվածաբար խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները. Անահիտ Մանասյան
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ հավաքված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում...
Բնակչությանը որպես վահան օգտագործելով՝ Ադրբեջանը պատասխանատու է մարդկության դեմ հանցագործությունների համար. իրավաբան
Ադրբեջանի իշխանությունները ցուցադրական դատավարություն կկազմակերպեն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ