News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 30
USD
402.5
EUR
441.78
RUB
4.52
Տեսնել լրահոսը

Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը հաշվառում է այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք երկրի մասին բացասական հայտարարություններով են հանդես գալիս: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիարովը, հաղորդում է Tengrenews-ը։

«Բնականաբար, մենք պահպանում ենք այս ցուցակը, բայց սա աշխատանքային ցուցակ է։ Մենք դա չենք բացահայտի։ Պարզապես բոլոր հայտարարությունները [աննկատ] չեն մնում», - ասել է Սմադիարովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԱԳՆ-ն Ղազախստանի մասին բացասաբար արտահայտվող քաղաքացիների ռեգիստր է վարում:

Նա, սակայն, չի հստակեցրել, թե քանի հոգի կա նման ցուցակում։ Ինչպես պարզաբանել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, «սահմանը փակ է նման մարդկանց համար, և այդ մարդը չի կարողանա մտնել» Ղազախստան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ