News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 06
USD
403.1
EUR
434.94
RUB
4.35
Տեսնել լրահոսը

Ժամը 15:00-ի դրությամբ հաշվառվածների ընդհանուր թիվը 89.167-ն է, որոնցից իգական սեռի ներկայացուցիչները 46.139 են, արական սեռինը՝ 43.028: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ղեկավար Արմեն Ղազարյանը:

65-ից բարձր տարիք ունեցող քաղաքացիների թիվը 10.700-ից ավելի է, իսկ մինչև 18 տարեկան երեխաներինը՝ շուրջ 27 հազար:

Արմեն Ղազարյանը նաև մանրամասնեց, թե ԼՂ-ի որ տարածքներից են հիմնականում ժամանել բռնի տեղահանված մեր հայրենակիցները: Ըստ այդմ՝ ճնշող մեծամասնությունը՝ 45 հազարից ավելին, եկել են Ստեփանակերտից, 15 հազարից ավելին՝ Մարտունու շրջանից, 13 հազարից ավելին՝ Մարտակերտի շրջանից, 10 հազարից ավելին՝ Ասկերանի շրջանից:

«Հաշվառվածների թվում այդ պահի դրությամբ եղել է 230 հղի կին և 2000-ից ավելի հաշմանդամություն ունեցող անձ»,- ասաց նա:

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին Արմեն Ղազարյանը ևս հորդորեց հաշվառվել հումանիտար կենտրոններում՝ ընդգծելով, որ չհաշվառված քաղաքացիների թիվը 10 հազարից ավելի է: Նա նաև տեղեկացրեց, որ Երևանում այդ հաշվառման գործառույթն իրականացնում են նաև թաղապետարանները:

Ինչ վերաբերում է անձնագիր չունեցող կամ այն կորցրած քաղաքացիներին, ապա վերջիններս պետք է մոտենան անձնագրային ծառայություններ, ներկայացնեն անձը հաստատող փաստաթղթի կորստի մասին դիմում, որպեսզի դրանք վերականգնելու գործընթաց սկսվի:

«Չնայած այն հանգամանքին, որ Երևանում ամբողջությամբ անցել էինք արդեն անձնագրային ծառայություններում օնլայն հերթագրման համակարգի, ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները կսպասարկվեն այդ համակարգից դուրս՝ արտահերթ ռեժիմով»,- ասաց Արմեն Ղազարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ