News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 06
USD
402.95
EUR
436.48
RUB
4.4
Տեսնել լրահոսը

Դանիան 100 մլն կրոն է հատկացնում (14,12 մլն դոլար)՝ Ուկրաինայի համար 155 մմ տրամաչափի զինամթերք ձեռք բերելու համար՝ Եվրոպական պաշտպանության գործակալության (EDA) շրջանակներում։ Սպասվում է, որ զենքերը կմատակարարվեն 2024 թվականին, հայտնել են թագավորության պաշտպանության նախարարությունից։

«Ուկրաինացիները դեռևս գտնվում են այնպիսի իրավիճակում, երբ հրետանային զինամթերքի կտրուկ պակաս ունեն։ Մենք պետք է ինչ-որ բան անենք այս հարցում, և այս ներդրմամբ Դանիան՝ համագործակցելով ԵՄ մի շարք այլ երկրների հետ, ստանձնում է Ուկրաինային իրենց հրետանու համար 155 մմ զինամթերք մատակարարելու պատասխանատվությունը: Դանիան կնպաստի զինամթերքի համատեղ գնումների ավելացմանը և պատրաստ է երկարաժամկետ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային», - ասվում է պաշտպանության նախարար Թրոելս Լունդ Պոուլսենի մամուլի հաղորդագրության մեջ։

Գնումն իրականացվում է EDA-ի հովանու ներքո, որին Դանիան միացել է այս տարվա մարտին։ Զինամթերքի ձեռքբերման համատեղ նախագիծն ունի ութ տարի տևողություն, որի պայմանագրով և համակարգող EDA-ն է:

Կիևին ռազմական օգնության միջոցները կտրամադրվեն Դանիայի Ուկրաինայի հիմնադրամից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվան դեռ պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստել. Պեսկով
Նախագահը բազմիցս ասել է, որ մեզ համար գլխավորը մեր նպատակներին հասնելն է...
Ով Կոնգրեսում չաջակցի Ուկրաինայի համար լրացուցիչ միջոցներին, կօգնի Ռուսաստանին. Սպիտակ տուն
Բայդենի խորհրդականի խոսքով՝ «Կոնգրեսի ցանկացած անդամ, ով չի աջակցում Ուկրաինայի ֆինանսավորմանը, քվեարկում է այն արդյունքի օգտին, որը հեշտացնում է Պուտինի հաղթանակը...
Սլովենիան Ուկրաինային ականազերծման համար 1,5 մլն եվրո է հատկացրել
Լյուբլյանան՝ Կիևի աջակցությամբ, գերադասում է չզեկուցել ռազմական բաղադրիչի մասին...
Բուլղարիայի նախագահը վետո է դրել Ուկրաինա զրահափոխադրիչներ ուղարկելու վրա
Հանձնվելիք զրահափոխադրիչները մոտ 40 տարեկան են և օգտագործվել են Բուլղարիայի իրավապահների կողմից 1980-ականների վերջին...
Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ռազմագերիների փոխանակումները շարունակվում են. Զելենսկի
Նրա խոսքով՝ Ուկրաինան լրացնում է փոխանակման ֆոնդը, իսկ գերիների փոխանակումները շարունակվում են...
Գերմանիայի կանցլերը Ուկրաինային հետագա աջակցություն է խոստացել
Նախագահ Վլադիմիր Զելենսկին, իր հերթին․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ