News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 08
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ստեփանակերտից անվտանգ Երևան է հասել։

«Հրաժեշտի խոսքեր գրել չեմ սիրում։

Հիմա էլ երկար չեմ պատմի սեպտեմբերի 19-ից սկսած` տեսածիս ու ապրումներիս մասին։ Ես տեսել եմ դժոխքը, տեսել աշխարհի վերջը։ Այլ բառեր մտքիս չեն գալիս։

Ես Արցախից դուրս կյանքս չէի պատկերացնում։ Ճամպրուկս հավաքելու պահին միայն հասկացա, որ ստիպված պիտի լքեմ տունս, ինձ հարազատ թաղամասն ու քաղաքը, որտեղ ապրել եմ կյանքիս լավագույն տարիները։

Մենք իրար հրաժեշտ տվեցինք Եղբայրական հուշահամալիրում։ Ճանապարհները բաժանվեցին, փոխարենը մնաց հին ու բարի ժամանակների հիշողությունը։

Ես անվտանգ հասել եմ Երևան։

Շնորհակալ եմ Հայաստան

Գորիսի կամավորներին, իմ սրտացավ ընկերներին, մեր բարեխիղճ հայրենակիցներին` գրկաբաց ընդունելու համար»,- գրել է նա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցող
Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում...
Բաքուն պնդում է, որ Հայաստանը տեղեկացված է եղել Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մասին
Բայրամովը Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության գաղթի պատասխանատվությունը բարդել է Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների վրա...
Սամվել Շահրամանյանը որեւէ բանակցություն Բաքվի ներկայացուցիչների հետ չի վարում. ԱՀ նախագահի խորհրդական
Եթե նման գործընթաց լիներ, նախագահականը համապատասխան հայտարարություն կտարածեր…
ԼՂ փախստականներն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Լեռնային Ղարաբաղի փախստականներն ունեն իրավունքներ և առաջին հերթին…
Ադրբեջանական գործողությունների հետևանքով զանգվածաբար խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները. Անահիտ Մանասյան
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ հավաքված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում...
Բնակչությանը որպես վահան օգտագործելով՝ Ադրբեջանը պատասխանատու է մարդկության դեմ հանցագործությունների համար. իրավաբան
Ադրբեջանի իշխանությունները ցուցադրական դատավարություն կկազմակերպեն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ