News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 06
USD
402.95
EUR
436.48
RUB
4.4
Տեսնել լրահոսը

Այսօր ֆրանսիացի քաղաքական գործիչները, այդ թվում՝ սենատորներն ու պատգամավորները, ներկայացնում են կոնկրետ պահանջներ, որոնցից մեկն արդեն իրականացվել է՝ Ֆրանսիայի Ազգային ժողովում Ֆրանսիա-Ադրբեջան պատգամավորական բարեկամության խումբը լուծարվել է։ Բայց սա դեռ ամենը չէ, կոչ է արվել լուծարել նաեւ Ֆրանսիա-Թուրքիա բարեկամական խումբը։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց Մարսելի Աբովյան վարժարանի տնօրեն, գրող Կարեն Խուրշուդյանը։

Նրա խոսքով, ֆրանսիացի սենատորներն ու պատգամավորները պահանջ են ներկայացրել Ֆրանսիայի կառավարությանը՝ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ղեկավարների և նրանց հարազատների ունեցվածքի նկատմամբ և սառեցնել նրանց ակտիվները։

«Ինչ վերաբերում է նավթագազային ոլորտում պատժամիջոցներին, ապա դրանք կիրառելու համար անհրաժեշտ է ազդել Գերմանիայի վրա, որպեսզի նա դուրս գա Եվրամիության մակարդակով նախկինում կնքված համաձայնագրից։ Ադրբեջանական գազի մատակարարումը Եվրոպա դադարեցնելն այժմ անհնար է, քանի որ այլընտրանք չկա։ Այս առումով ԵՄ-ում շատ երկրներ կան, որոնք աջակցում են Ադրբեջանին։ Նախ՝ մեզ պետք է, որ գոնե Գերմանիան հակազդի դրան։ Սակայն սա նույնպես քիչ հավանական է»,- նշել է Խուրշուդյանը։

Միաժամանակ նա կոչ է արել փնտրել Ադրբեջանի ղեկավարության վրա ազդեցության այլ մեխանիզմներ։

«Ֆրանսիայում կոչ կա՝ պահանջել, որ Աֆրիկայից վերադարձած զինվորականները վերաուղղվեն Հայաստան, որպեսզի նրանք կարողանան պաշտպանել հայ ժողովրդին սպառնալիքներից։ Այս բոլոր կոչերը գալիս են սենատորներից ու պատգամավորներից։

Այժմ խնդիր է դրված հասարակական ուժեղ ճնշում գործադրել Ֆրանսիայի իշխանությունների վրա, որպեսզի նրանք ակտիվացնեն իրենց քայլերը։ Սա հենց այն է, ինչ կատարվում է հիմա։ Երկրի բոլոր լրատվամիջոցները լցված են հայերի դեմ ադրբեջանական ցեղասպանության մասին նյութերով։

Ամբողջ մոլորակը գիտակցում է, որ հայ ժողովուրդը կանգնած է ցեղասպանության վտանգի առաջ, որը կավարտվի Սյունիքով միջանցքի բացմամբ և Հայաստանի պետականության կորստով։ Իրադարձությունների նման զարգացումը կանխելու համար Թուրքիան պետք է հանդիպի հավասար հակազդեցության։ Հասկանալի է, որ Ադրբեջանը նույնպես դրված է զոհասեղանին, բայց առաջին հերթին հայ ժողովրդին պետք է պաշտպանել»,- ընդգծել է Խուրշուդյանը։

Արամ Դանիելյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցող
Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում...
Բաքուն պնդում է, որ Հայաստանը տեղեկացված է եղել Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մասին
Բայրամովը Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության գաղթի պատասխանատվությունը բարդել է Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների վրա...
Սամվել Շահրամանյանը որեւէ բանակցություն Բաքվի ներկայացուցիչների հետ չի վարում. ԱՀ նախագահի խորհրդական
Եթե նման գործընթաց լիներ, նախագահականը համապատասխան հայտարարություն կտարածեր…
ԼՂ փախստականներն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Լեռնային Ղարաբաղի փախստականներն ունեն իրավունքներ և առաջին հերթին…
Ադրբեջանական գործողությունների հետևանքով զանգվածաբար խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները. Անահիտ Մանասյան
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ հավաքված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում...
Բնակչությանը որպես վահան օգտագործելով՝ Ադրբեջանը պատասխանատու է մարդկության դեմ հանցագործությունների համար. իրավաբան
Ադրբեջանի իշխանությունները ցուցադրական դատավարություն կկազմակերպեն...
Ամենաշատ